Հայտնի են առողջ հանգստի համար աշխարհի լավագույն քաղաքները
Առողջ հանգստի համար ամենից հարմար քաղաքների վարկանիշը գլխավորել է Փարիզը: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այդ մասին, հայտնել է Daily Mail-ը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Չիանգ Մայը (Թաիլանդ), երրորդը՝ Բարսելոնան (Իսպանիա): Հնգյակը եզրափակում են Պատտայան (Թաիլանդ) և Վանկուվերը (Կանադա):
Տասնյակում տեղ են գտել նաև Մայամին (ԱՄՆ), Սան-Ֆրանցիսկոն (ԱՄՆ), Լիսաբոնը (Պորտուգալիա), Դենպասարը (Բալի, Ինդոնեզիա) և Բուենոս Այրեսը (Արգենտինա):
Վարկանիշի վերջին հորիզոնականներն զբաղեցրել են Արդվինը (Թուրքիա), Մարաքեշը (Մարոկկո) և Սիեմ Ռիպը (Կամբոջա):
Հետազոտողները հաշվի են առել զբոսայգիների, մարզասրահների, սպա-սրահների, յոգայի ստուդիաների, առողջ սննդի խանութների ու բուսակերների համար նախատեսված ռեստորանների թվաքանակը, ինչպես նաև արևոտ օրերի քանակն ու կեցության արժեքը: