Ո՞ւմ էին տևական ժամանակ փրկարարները որոնում Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մերձակայքում:
Մի տարեց կին սպառնում էր ինքնասպան լինել՝ իրեն անհիմն մեղադրանքներ ուղղելու համար: Սակայն ԱԻՆ աշխատակցի մոտ կինը նյարդայնացել էր և ճողոպրել նրա տեսադաշտից:
ԱԻՆ աշխատակիցների և ոստիկանների ձեռնարկած որոնողական աշխատանքները անցան ապարդյուն և այդ կնոջն այլևս չգտան:
Ի դեպ, այդ կինը փրկարարներին ասել էր, որ բնակվում է Դավիթաշեն 1-ին թաղամասում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի