1314 դիտում
18:16 09-03-2016
Ստերիլիզացված կենդանիներ են բաց թողնվել Կենտրոն վարչական շրջանում
Մարտի 9-ին «Յունիգրաֆ Իքս» ընկերության կողմից Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներում բաց են թողնվել ամլացված (ստերիլիզացված) 40 թափառող կենդանիներ։ Ամլացված կենդանիները «Յունիգրաֆ Իքսի» կողմից նաև բուժվել են և պատվաստվել տարբեր հիվանդությունների դեմ՝ կանխարգելելով հնարավոր հիվանդությունների հետագա տարածումը։ Ամլացված և բաց թողնված թափառող կենդանիներն ունեն տարբերակող վզկապներ։
Նշենք, որ «Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ-ն թափառող շների ամլացում (ստերիլիզացիա) իրականացնում է ըստ թափառող կենդանիների վնասազերծման 2016 թվականի ծրագրի՝ Երևանի քաղաքապետարանի պատվերով։
Նմանատիպ նյութեր
5528 դիտում
18:21 26-03-2022
Կա՛մ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը պատասխանատվության կենթարկվի, կա՛մ սույն տիկինը․ Կենտրոն վարչական շրջան
1500 դիտում
13:16 12-11-2014
Սևանա լիճ է բաց թողնվել 367.000 մանրաձուկ. ֆոտոշարք
Այս բաժնից
1015 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը