211652_close_icon
views-count871 դիտում article-date 12:26 09-03-2016

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 4-ից 9-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 4-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 60 դեպքից բացահայտվել է 56-ը: Բացահայտվել է գողության` 24, խարդախության` 23, յուրացման` 4, խուլիգանության` 3, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, մաքսանենգության և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 13, մարմնական վնասվածք հասցնելու` 2, կողոպուտի, խարդախության և յուրացման 1-ական դեպք։ Անցած 5 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 74-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր