Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Մարտի 8-ին, ժամը 18.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի բնակչին (սահմանափակ շարժունակություն ունեցող) իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացին ունի վատ ինքնազգացողություն, ցանկանում է հոսպիտալացվել:
Փրկարարները Լ.Ղ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. Լ. Ղ.-ն տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:
***
Մարտի 8-ին, ժամը 15.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 42 շենքի մոտակայքում վատառողջ քաղաքացին ընկել է և չի կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին բարձրացրել են իր բնակարան:
***


