27453 դիտում
20:31 08-03-2016
21-ամյա վարորդը Եղվարդի ոստիկանության հարևանությամբ` խոշոր ավտովթարի հեղինակ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում` ոստիկանության Նաիրիի բաժնի հարևանությամբ, Եղվարդի Արարատյան փողոցի 5 տան բնակիչ, 21-ամյա Վահան Մխիթարյանը իր վարած Opel մակնիշի 56 VP 056 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով` բախվել ապառաժ քարերին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այդ թվում` վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Եղվարդի բաժնի օպերատիվ խումբը` տեղի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26616 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ