211652_close_icon
views-count4726 դիտում article-date 17:40 08-03-2016

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Սևանի հոգեբուժարան

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր` մարտի 8-ին, այցելել է մի շարք բժշկական հաստատություններ, այդ թվում Սևանի հոգեբուժարան: Նա շնորհավորել է հոգեբուժարանի կին աշխատակիցներին մարտի 8-ի կապակցությամբ՝ բարձր գնահատելով նրանց անձնուրաց աշխատանքը: «Դուք շատ մեծ, ծանր աշխատանք եք կատարում, որն արժանի է ուշադրության և գնահատանքի ոչ միայն մարտի 8-ին, այլև ամեն օր: Այստեղ բուժում ստացող հիվանդներն, իսկապես, ունեն ձեր մարդկային ջերմության, կարեկցանքի կարիքը»,- շնորհավորելով Կանանց միջազգային տոնի առթիվ նշել է Արմեն Մուրադյանը: Հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը նախարարին է ներկայացրել հիվանդների բուժօգնության որակի, ինչպես նաև շենքային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքները: Նախարարն այցելել է ճաշարան, լվացքատուն, շրջել բաժանմունքներով, հերթական անգամ ծանոթացել բուժական և ախտորոշիչ ծառայությունների, սննդի և դեղերի ապահովման, հանգստի կազմակերպման հնարավորություններին: Նա հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել սննդի որակի ապահովման հարցը: Արմեն Մուրադյանը նաև զրուցել է բուժանձնակազմի և հիվանդների հետ՝ մաղթելով հիվանդներին շուտափույթ ապաքինում:

Նմանատիպ նյութեր