Ավանդական դարձած սոցիալական նախաձեռնություն` մարտի 8-ի նախօրյակին
                        Կանանց միջազգային օրվա միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանն ու Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը հանդես  են եկել արդեն ավանդական նախաձեռնությամբ: 
Հայրենական մեծ պատերազմի կին վետերանների, արցախյան ազատամարտի մասնակից կանանց, զոհված ազատամարտիկների մայրերի և այրիների, միաժամանակ 2 զինծառայող ունեցող և բազմազավակ մայրերի, ինչպես նաև սիրիահայ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված և հասարակական կազմակերպություններ ներկայացնող շուրջ 2000 կանայք Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հնարավորություն են ունեցել դիտելու Արտեմի Այվազյանի և Գարեգին Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի» երաժշտական ներկայացումը: 
Մինչ ներկայացումը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ընթերցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը` կանանց միջազգային օրվա առթիվ:  Նա նաև հատկանշել է, որ նման միջոցառումները լինելու են  շարունակական: 
շ
Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներ Նաիրա Նահապետյանը և Աստղիկ Գևորգյանը, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը: Ներկայացումից հետո տոնական նվերներ և քաղաքապետի շնորհավորական բացիկներ են  հանձնվել դահլիճում ներկա բոլոր կանանց: Նրանք իրենց երախտիքի խոսքն են հղել Երևանի քաղաքապետարանին և Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդին` նմանօրինակ միջոցառումներով իրենց մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար:
 
[b] Երևանի քաղաքապետարան[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

