211652_close_icon

Ես իմ անուշ Հայաստանի. Տիգրան Մանսուրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2973 դիտում article-date 22:45 06-03-2016
Ես իմ անուշ Հայաստանի Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում, Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման, Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։ Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև, Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։ Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր, Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր, Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր - Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - յա՛րն եմ սիրում։ Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․ Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․ Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․ Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր