211652_close_icon

«Անթիվ են հայ մտավորականության մեղքերը հայ ժողովրդի առջև». Վահան Տերյան

views-count3104 դիտում article-date 19:40 06-03-2016
Եւ մի՞թե մենք՝ հայ մտավորականներս, անարժան կերպով մեր անձնական ու կուսակցական հաշիվների համար պիտի զոհաբերենք մեր ժողովրդի պատիվը, կյանքը, ամբողջ ապագան: Անթիվ են հայ մտավորականության մեղքերը հայ ժողովրդի առջև, անհամար են նրա սխալները, սակայն չմոռանանք, որ այսօրվա սխալը անուղղելի կըլինի, այսօրվա մեղքը՝ մահացու: Եւ այդ գիտակցելով՝ ելնենք այս պատմական րոպեին, կազմակերպված ուժերով կանգնենք որպես մի մարդ, մի կամք, մի հոգի: Չըմոռանանք, որ ճակատագրական է րոպեն, որ մեր գործը սուրբ է: Վահան Տերյան, Մեր պարտքը

Նմանատիպ նյութեր