211652_close_icon
views-count59160 դիտում article-date 13:21 29-01-2018

3 անչափահաս երեխաների միայնակ մայրն օգնության կարիք ունի. նրանց խնդիրներն անթիվ են ու անհամար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի Մարզի Այնթապ գյուղում է ապրում 34-ամյա միայնակ մայր Արփինե Մխիթարյանը: Կիսակառույց տանը նա ապրում է իր 3 երեխաների՝ 13-ամյա Մարիամի, 11-ամյա Սարգսի ու 5-ամյա Հակոբի հետ: Ա. Մխիթարյանն ամուսնացել է 2005-ին: Սկզբից վարձակալած բնակարանում են ապրել, հետո տեղափոխվել են Արփինեի մայրական տուն: Արփինեն ամուսնուց տեղեկություն չունի արդեն 4 տարի։ Վերջինս մեկնել է արտագնա աշխատանքի և խզել բոլոր կապերը ընտանիքի անդամների հետ: Կիսակառույց շինությունը կառուցել են Արփինեն ու մայրը, սակայն, ցավոք սրտի, մայրը մահացել է, ով նաև շատ էր օգնում ընտանիքին: Տան առաստաղը չեն հասցրել բետոնապատել, և այդ պատճառով էլ տեղատարափ անձրևների ժամանակ ջուրը տուն է լցվում: Արփինեն նաև ասաց, որ երեխաների դպրոցական ծախսերը հոգալու, օրվա սննդի հարցը լուծելու, ինչպես նաև կոմունալ վճարումները չմարելու պատճառով խոշոր պարտքեր են գոյացել: Երիտասարդ տարիներից հանուն երեխաների բարեկեցության չարչարված մայրն օգնության ակնկալիքով դիմում է բոլոր բարի մարդկանց, քանի որ, ինչպես ինքը նշեց, իր համար ամենափոքր օգնությունն էլ մեծ բան է: Արփինեի հեռախոսահամարն է՝[b] 098-27-10-63[/b]: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր