Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Մարտի 6-ին, ժամը 13.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 85 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով ներս մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են ննջասենյակի դուռը:


