211652_close_icon

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

views-count1015 դիտում article-date 09:44 06-03-2016
Մարտի 5-6-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արարատի մարզի Արարատ քաղաքի ուղեկալի տարածքում այրվել է չոր եղեգնուտ` մոտ 40 հա, Մասիս քաղաքի երկաթուղային կայարանի մոտակայքում՝ 100 քմ, Ոստան գյուղի դպրոցի տարածքում՝ 200 քմ, Վանաշեն գյուղում՝ 180 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում՝ 1.5 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր