211652_close_icon
views-count2190 դիտում article-date 16:27 05-03-2016

«Հըզբոլլահ»-ը սպառնում է, որ կներխուժի Իսրայել

Լիբանանյան «Հըզբոլլահ» կամակերպությունը հայտարարել է, որ հզոր զենք ունի այժմ, ինչպես նաև փորձ՝ ձեռք բերված սիրիական հակամարտության ընթացքում և պատրաստ է ներխուժել Իսրայելի տարածք, գրում է The Foreign Policy-ն: Թերթը նշում է, որ այժմ նա կարող է ազատ ներխուժել Իսրայելի հյուսիսային տարածք: Հիշեցնենք, որ օրեր առաջ Պարսից ծովածոցի համագործացության հարցերով խորհուրդը «Հըզբոլլահ»-ը ճանաչեց ահաբեկչական կազմակերպություն: Նշենք, որ կազմակերպությանը աջակցում է Իրանը, որի հետ ոչ բարիդրացիական հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիան: Երկու երկրները տարբեր դիրքորոշումներ ունեն Սիրիայի և Եմենի հակամարտության հարցերում:

Նմանատիպ նյութեր