1 տարում Գերմանիա է այցելել շուրջ 442 հազար միգրանտ. Եվրոստատ
Գերմանիայի իշխանությունները 2015 թվականին ընդունել են մոտ 442 հազար միգրանտի, ինչը ամենամեծ ցուցանիշն է Եվրոպական պետությունների մեջ, հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Eurostat վիճակագրական վարչության հրապարակած զեկույցին:
«Գերմանիա է ժամանել 441 հազար 800 միգրանտ, ինչև 2014 թվականի համեմատությամբ 155%-ով բարձր է»,-ասված է զեկույցում:
Միգրանտների ընդունման հարցով առաջատար եռյակի մեջ են Հունգարիան, որն ընդունել է 174 հազար միգրանտ և Շվեդիան՝ 156 հազար միգրանտ:
ԵՄ երկրներից ամենաքիչ միգրանտներն են ընդունել Լիտվան, Սլովենիան և Սլովակիան, յուրաքանչյուրը՝ 300-ից քիչ միգրանտի:
Eurostat-ի տվյալներով՝ 2015 թվականին Եվրոպայում ապաստան է խնդրել ավելի քան 1,25 մլն միգրանտ, որոնցից շատերը գաղթել են Սիրիայից, Աֆղանստանից և Իրաքից: