Այս տարվա ընթացքում մոտ 500 հազար անօրինական միգրանտ կարող է Միջերկրական ծովով Աֆրիկայից թափանցել Եվրոպա
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը հայտարարել է, որ այս տարվա ընթացքում մոտ 500 հազար անօրինական միգրանտ կարող է Միջերկրական ծովով Աֆրիկայից թափանցել Եվրոպա:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Ֆելլոնը BBC-ի եթերից հայտարարել է, որ հնարավոր է, որ կես միլիոն մարդ փորձի հատել ծովը այս տարվա ընթացքում, իսկ դրա դեմ պայքարը, մեղմ ասած, լուրջ հաջողություններ դեռևս չի գրանցում:
Այնպես, որ գերատեսչության ղեկավարը գտնում է, որ եվրոպական երկրներին, միգրանտների հոսքը կասեցնելու համար, հարկավոր է վերացնել այն պատճառները, որոնք դրդում են մարդկանց Եվրոպա տեղափոխվել: