Արգենտինայում հանցախումբը 10 րոպեում մի ողջ քաղաք է թալանել
Մի քանի հոգուց բաղկացած հանցախումբը Արգենտինայի Բեռնարդո-դե-Իրիգոյեն քաղաքում հասցրել է 10 րոպի ընթացքում թալան կազմակեչպել, հաղորդում է BBC-ն:
Ընդամենը 2 հազար բնակչություն ունեցող քաղաք գտնվում է երկրի հյուսիս-արևելյան Սանտա-Ֆե նահանգում:
Արգենտինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հարձակման է ենթարկվել տեղի վարչական շենքը, փոտային բաժանմունքը, ոստիկանական բաժինը և մի քանի բանկ:
Նահանգի հանրային հարցերով անվտանգության քարտուղար Օմար Պերեյրայի խոսքով՝ բանդային հաջողվել է մոտ 280 հազար դոլար գողանալ: թալանից հետո գողերը փոխհրաձգություն են սկսել ոստիկանների հետ, ինչի ընթացքում գողերից մեկը սպանվել է: Մյուսներին հաջողվել է փախչել: