1877 դիտում
10:04 05-03-2016
Իրանն ու Հայաստանը համատեղ գործակցություն են սկսում զբոսաշրջության ոլորտում. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո Իրանը աստիճանաբար սկսել է վերականգնել առևտրային հարաբերությունները արտաքին աշխարհի հետ:
Պարսկալեզու մամուլն ուսումնասիրելով՝ մի ուշագրավ հանգամանք նկատեցինք. վերջին ժամանակաշրջանում իրանական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները խիստ հետաքրքրական հրապարակումներով ակտիվորեն լուսաբանել են ՀՀ վարչապետի օգնական Տիգրան Կարապետյանի՝ օրերս կատարած այցը հարևան երկիր: Իրանական մամուլի փոխանցմամբ՝ այցի ընթացքում ՀՀ կառավարության ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում իրանցի մի շարք պատասխանատուների հետ, որոնց թվում են եղել Իրանի փոխնախագահի տեղակալ Մորթազա Ռահմանի Մովահհեդը, Թեհրանի, Սպահանի և Արևելյան Ատրպատական նահանգների զբոսաշրջության տեղական կազմակերպությունների ղեկավարները, Արաքսի ազատ տնտեսական գոտու տնօրեն Մոհսեն Արաբբաղին, ինչպես նաև իրանական զբոսաշրջային բիզնեսի մասնավոր հատվածի ներկայացուցիչները, զբոսաշրջության ոլորտում դասավանդում և գիտական ուսումնասիրություններ իրականացնող իրանցի դասախոսներ և գիտնականներ:
Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ հարևան երկրի զբոսաշրջության ոլորտի պետական և մասնավոր հատվածների պատասխանատուների հետ կայացած հանդիպումների ու բանակցությունների ընթացքում քննարկվել են կոնկրետ գործնական քայլեր, որոնց հնարավորին արագ իրականացման հետևանքով շոշափելիորեն կբարելավի հայ-իրանական զբոսաշրջային միջավայրը, կստեղծվի զբոսաշրջային և մշակութային ոլորտներում փոխգործակցության ապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների որակապես նոր համակարգ, ինչը համահունչ պետք է լինի երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների հազարամյա հարաբերություններին և քաղաքակրթական ձեռքբերումներին:
Իրանական մամուլի կողմից առանձնահատուկ ուշադրության է արժանացել նաև այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետի օգնականը աշխատանքային այցի ընթացքում առանձին հանդիպումներ է ունեցել Իսլամական Հանրապետության Սպահան և Արևելյան Ատրպատական նահանգների մշակութային հուշարձանների պահպանության և զբոսաշրջության կազմակերպությունների ղեկավարների հետ: Ընդգծելով հանդիպումների կարևորությունը՝ իրանական մամուլը գրել է, որ Սպահան նահանգը հայտնի է Նոր Ջուղայի հայկական պատմական թաղամասի հուշարձանային համալիրներով, իսկ երկրորդը ոչ միայն Իրանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկված Սբ. Ստեփանոս և Սբ. Թադեոս հայկական վանքերով, այլ նաև Հայաստանի Հանրապետության հետ անմիջական սահմանակցության հանգամանքով, ինչը առանձնահատուկ կարևորություն է հաղորդում վերջինիս:
Կայացած հանդիպումների մասին իրանական ԶԼՄ-ների հրապարակումները, ինչ խոսք, հուսադրող են, իսկ դրանց արդյունավետությանը հնարավոր կլինի գնահատել առաջիկայում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
838 դիտում
22:00 25-05-2023
Իրանն ու Հայաստանը համատեղ կստեղծեն «Արաքս-Մեղրի» ազատ տնտեսական գոտի
4655 դիտում
10:42 14-09-2018
Հայ-շվեյցարական գործակցություն՝ փողերի լվացման և օֆշորային հանցագործությունների դեմ․ «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»