211652_close_icon

Բանկերը 1 շաբաթում տեղաբաշխել են 73,4 մլն ԱՄՆ դոլար. ՀՀ ԿԲ

views-count1990 դիտում article-date 16:09 05-03-2016
2016թ-ի փետրվարի 29-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,608,861 դոլար 490,18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 81,628,102 ԱՄՆ դոլար 491,87 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 8,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 490,65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,478,247 EUR 532,29 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,721,879 EUR 536,59 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 888,718,883 ՌԴ ռուբլի 6,54 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 487,903,250 ՌԴ ռուբլի 6.68 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: Փետրվարի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 46.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 73.4 մլն ԱՄՆ դոլար: [b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր