Գերմանիան և Իտալիան կոչ են անում Եվրահանձնաժողովին ստեղծել ԵՄ-ում միգրանտների գրանցման ընդհանուր համակարգ
Գերմանիաի և Իտալիայի ՆԳ նախարարներ Թոմաս դե Մեզիերը և Անջելինո Ալֆանոն նամակ են հղել Եվրահանձնաժողովին, որում հորդորում են ստեղծել Եվրամիության համար միգրանտների գրանցման ընդհանուր համակարգ, հայտնում է Ria Novosti-ն:
Նրանք պահանջել են դուբլինյան համակարգի նպատակային բարեփոխում՝ միգրանտների ընդունման հարցում, որը արգելափակում է նրանց մուտքը ԵՄ երկրներ: Վերջիններիս կարծիքով, դրան պետք է փոխարինի գրանցման նոր համակարգը:
Առաջին քայլը պետք էլինի ԵՄ սահմանների պահպանումը, որպեսզի կայունացվի միգրանտների հոսքի ընդունումը:
Նաև անհրաժեշտ կլինի համակարգել երկիր անօրինական տնտեսական միգրանտների արտաքսման մեխանիզմը, ինչի համար պետք է համագործակցել երրորդ երկրների հետ՝ տվյալների փոխանակման հարցում: