Չինաստանը մտադիր է առաջիկա 5 տարիներին վերացնել գենդերային անհավասարությունը
Չինաստանի բնակչությունը մինչև 2020 թվականը կկազմի մոտ 1,42 մլրդ մարդ, հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով 5-ամյա կտրվածքով 13-րդ պլանի նախագծին, որում ներկայացված են 2016-2020 թթ. երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ մինչև 2015 թ-ի վերջը Չինաստանի բնակչությունը կազմում էր 1,37462 մլրդ մարդ:
Ծրագրում նշվում է, որ իշխանությունները մտադիր են ամբողջովին իրագործել ընտանիքում 2-րդ երեխայի վերաբերյալ քաղաքականությունը՝ պայքարել գենդերային անհավասարակշռության դեմ: