211652_close_icon

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

views-count1396 դիտում article-date 22:44 04-03-2016
Մարտի 4-ին, ժամը 16.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 174 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է և չի կարողանում ինքնուրույն մոտենալ բազկաթոռին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներրը բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մարտի 4-ին, ժամը 11.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին անկողնուց պատգարագ, այնուհետև պատգարակից անկողնուն տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Փրկարարներրը բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մարտի 4-ին, ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սաֆարյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը նստել է հատակին և չի կարողանում մոտենալ ու բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակիչը անօգնական վիճակում ընկած է եղել 3-րդ հարկի աստիճանահարթակին: Փրկարարները բնակչին բարձրացրել և տեղափոխել են իր բնակարան, որտեղ շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Նմանատիպ նյութեր