Տիգրան Սարգսյանը հանդիպել է ռուս-ամերիկյան գործարար խորհրդի նախագահ Դենիել Ռասելին
                        ԵՏՄ-ն համակարգային երկխոսություն է զարգացնում արտերկրի` երրորդ երկրների  բիզնեսի հետ: 
Այս մասին հաղորդում է ԵՏՄ լրատվական  ծառայությունը`   հաղորդելով, որ  երեկ` մարտի 3-ին, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ռուս-ամերիկյան գործարար խորհրդի  նախագահ Դենիել Ռասելի հետ:  
 Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համագործակցության հեռանկարներին ուղղված հարցեր:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը շահագրգռված է  խորացնել  արտերկրի  բիզնես ասոցիացիաների, այդ թվում` ամերիկա-ռուսական գործարար խորհրդի  հետ համակարգային երկխոսությունը:
Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքով` հանձնաժողովը բաց  է արտերկրի գործընկերների հետ փոխգործակցության հարցում: 
 « Եվրասիական ինետգրումը հնարավորություն է տալիս ընլայնելու ներքին շուկան, այն դարձնելով ավելի թափանցիկ և ներդրողների ու գործարարների համար`  հասկանալի: Համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազեցման ֆոնին այս շուկայի զարգացումը թույլ էտալիս դառնալ անդամ պետությունների  տնտեսությունների աճի ու  դիվերսիֆիկացման գլխավոր աղբյուրը»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ հանձնաժողովը հետապնդում է բացառապես տնտեսական նպատակներ և նպատակաուղղված է վարչարարական արգելքները վերացնելուն, ինչպես նաև` ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունների` առավել արդյունավետ զարգացմանը:
«Մշտական բաց երկխոսության ռեժիմը հենց այն միջավայրն է, որը հնարավորություն է ընձեռում առաջ գնալու Եվրասիական տնտեսական նախագծի իրացման ճանապարհին»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

