ՌԴ-ում ՆԳՆ ուղղաթիռ է կործանվել. կա զոհ
ՌԴ մերձմոսկովյան Իվանովոի շրջանում ՌԴ ՆԳ նախարարության ուղղաթիռ է կործանվել: Այդ մասին TASS գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների իրազեկ աղբյուրը:
Նշվում է, որ ուղղաթիռը, որում է 4 մարդ, պատկանում էր «Բազե» հատուկ նշանակության ավիացիոն ջոկատին: Այն կատարում էր Իվանովո-Մոսկվա չվերթը:
Նախնական տվյալներով՝ ուղղաթիռն ընկել է անտառային հատվածում, իսկ օդաչուն զոհվել է: