211652_close_icon

Աղավնիների գողությունը բացահայտվեց

views-count769 դիտում article-date 14:55 04-03-2016
Հունվարի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ահազանգել 1985 թ. ծնված Կարեն Գ.-ն և հայտնել, որ իրենց շենքի տանիքից գողացել են իր աղավնիները: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գիշերը տանիքի մուտքի դռան երկաթյա շղթան կտրելով՝ աղավնաբնից գողացել են 45 աղավնի` պատճառելով 450.000 դրամի վնաս: Մարտի 2-ին, ժամը 10.30-ին, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Շահեն Գ.-ն, ով խոստովանել է հանցանքը: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր