211652_close_icon
views-count3763 դիտում article-date 10:58 17-02-2015

Բնակիչները ցանկանում էին, որպեսզի որոշ քաղաքական գործիչներ լինեին աղավնիների ու ճնճղուկների նման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ աշխարհում քաղաքական գործիչները մենամարտի են դուրս եկել մեկմեկու դեմ՝ առաջ տանելով իրենց գաղափարախոսությունները և որոշ դեպքերում իրար այնպիսի արտահայտություններով են «կծում», որ շարքային մահկանացուներս երկար ժամանակ մտածում ենք, թե ինչ է լինելու դրա վերջը: Իրոք, ե՞րբ է աշխարհը աշխարհ դառնալու, երբ այդ թոհուբոհի մեջ քաղաքական գործիչները, որոնց լիդերները շատ դեպքերում քավոր-սանիկ, գործըկերներ, խնամիներ են, վերածվում է թշնամիների: Մինչդեռ այսօր՝ փետրվարի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Երևանի Աբովյան փողոցում լուսանկարներ և տեսանյութ է արել, որով երևում է, թե ինչպես են մի տեղից հաշտ ու համերաշխ սնվում աղավնիներն ու ճնճղուկները: Սկզբից սնվեցին աղավնիները, հետո նրանք իրենց «թիմով» երևի կշտացան ու թռան, որից հետո հերթը հասավ ճնճղուկներին: Հարևանությամբ բնակվողները, տեսնելով այդ ամենը, կատակում էին. «Ինչ լավ կլիներ, որ մեր որոշ քաղաքական գործիչներ էլ աղավնիների և ճնճղուկների նման վարվեին»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր