211652_close_icon
views-count1609 դիտում article-date 09:24 04-03-2016

Քաղաքական «վերադասավորություններ» են ընթանում համատիրություններում. «Իրատես de facto»

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե քաղաքական «վերադասավորություններն» ընթանում են ոչ միայն կուսակցությունների մակարդակում, այլև համատիրությունների: Հայտնի է, որ ընտրություններն «սկսվում» են համատիրություններից, և բոլոր համատիրությունների նախագահները ՀՀԿ-ականներ են: «Նախընտրական» այդ պայքարին սկսել է մասնակցել նաև Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիրը` սկսելով Ծարավ աղբյուրի ԵՊՀ-ական դասախոսների շենքից (ի դեպ, կառուցվել է Սերժ Սարգսյանի հովանու ներքո), և այդ հարցում ընդդիմադիրներին գործուն աջակցություն է ցուցաբերում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի «սիրելի»` անձնական տվյալների վարչության պետ Շուշան Դոյդոյանը։ Սա առաջացրել է դասախոսների տարակուսանքը. վերջիններս շվարած են` ի՞նչ անեն, մասնակցե՞ն ընդդեմ ՀՀԿ-ականի կազմակերպված ստորագրահավաքին, թե՞ պաշտպանեն ՀՀԿ-ի շահերը: Նրանք դեռ չեն մոռացել սահմանադրական փոփոխությունների փաթեթի նկատմամբ ֆիզֆակի ըմբոստության «հետևանքները»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր