211652_close_icon

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

views-count1054 դիտում article-date 22:54 02-03-2016
Մարտի 2-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 16 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները վերելակի մասնագետի հետ համատեղ քաղաքացիներին դուրս են բերել արգելափակումից: *** Մարտի 2-ին, ժամը 17.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շովրոյան փողոցի թիվ 12 շենքի բնակիչներից մեկը բնակարանում ընկել է և չի կարողանում մոտենալ ու բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով: Ննջասենյակի հատակին ընկած է եղել 1934 թ. ծնված Ս. Շ.-ը, ում փրկարարները մոտեցրել են անկողնուն:

Նմանատիպ նյութեր