Հայտնի լատվիացի երգահան Ռայմոնդ Պաուլսը 81 տարեկան հասակում որոշել է փոխել իր անունը
Հայտնի լատվիացի երգահան Ռայմոնդ Պաուլսը 81 տարեկան հասակում որոշել է փոխել իր անունը և իր համար ընտրել է Օյարս անունը:
Նրա կարծիքով լատվիայի վերնախավում շատացել են Ռայմոնդ անունով մարդիկ, ինչը, ըստ կոմպոզիտորի, վնասում է իր հեղինակությանը:
Ի սկզբանե որոշված էր ինձ երկու անունով կոչել` Ռայմոնդ -Օյարս, բայց քանի որ ԽՍՀՄ-ում չէր թույլատրվում մարդուն երկու անուն դնել, ծնողներս ընտրեցին Ռայմոնդը, -ասում է Պաուլսը: