706 դիտում
16:48 02-03-2016
Հայաստանում է եղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջոնաթան Փերիշի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում ՀՀ գործընկերության նպատակների նոր փաթեթը համաձայնեցնելու նպատակով փետրվարի 29-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում էր գտնվում ՆԱՏՕ-ի կառույցների համահավաք պատվիրակությունը:
Պատվիրակությունը գլխավորում էր Հյուսիսատլանտյան Դաշինքի գլխավոր քարտուղարի` պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով փոխօգնական Ջոնաթան Փերիշը:
ՀՀ պաշտպանության նախարարության` ՆԱՏՕ-ի հետ համագործակցության համար պատասխանատու աշխատակիցների և ՆԱՏՕ-ի պատվիրակության միջև կայացած եռօրյա քննարկումները նվիրված էին Պլանավորման և Վերանայման Գործընթացի 2014-2015թթ. փաստաթղթով սահմանված գործընկերության նպատակների կատարման վերստուգմանը, առաջիկա երկու տարիների համար գործընկերության նոր նպատակների համաձայնեցմանը:
Մարտի 2-ին Ջոնաթան Փերիշին և իր գլխավորած պատվիրակությանն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղենիշները, մասնավորապես` գործընկերության նպատակների կատարման ընթացքը: ՀՀ պաշտպանության նախարարը արժևորեց պաշտպանական գերատեսչության համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որը ծառայեցվում է ինչպես միջազգային անվտանգության ապահովման գործում Հայաստանի հանձնառությունների կատարմանը, այնպես էլ Հայաստանում պաշտպանական վերափոխումների իրականացմանը: Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնականը բարձր գնահատեց ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ առաքելություններին հայկական զորախմբերի շարունակական մասնակցությունը:
Նմանատիպ նյութեր
2428 դիտում
20:27 01-08-2018
Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին
Այս բաժնից
856 դիտում
09:35 01-02-2025
Երևանում սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ
718 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
991 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին