Երևանում մահացել է օրենքով գող Վզգոն. Prime Crime
                        [url=http://www.primecrime.ru/news/2016-03-01_6094/]PrimeCrime[/url]-ը հայտնում է, որ երեկ՝ մարտի 1-ին, Երևանում 79 տարեկան հասակում մահացել է քրեական հեղինակություն Վազգեն Ներսիսյանը, ով առավել հայտնի էր Վզգո մականվամբ:
Կայքը նշում է, որ նախորդ տարի՝ 2015 թվականին, մեկ այլ օրենքով գողի՝ Կառլեն Թովմասյանի մահից հետո Հայաստանում «գողական պատրիարքներից» մնացել էին երկուսը՝ Վզգոն և Վանիկը: 
Վզգոյի հուղարկավորության հետ կապված՝ Երևան պետք է աշխարհի տարբեր մասերից ժամանեն մի շարք «տիտղոսավոր օրենքով գողեր»: 
Վզգոն պետք է իր ծննդյան 80-ամյակը նշեր մի քանի օրից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

