211652_close_icon
views-count2838 դիտում article-date 11:11 18-04-2015

15 տարվա ազատազրկման դատապարտված ԱԺ նախկին պատգամավոր Լեդի Հակոբի եղբորորդին առողջական խնդիրներ ունի և այս պահին բուժկետում է

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի եղբորորդին` Ստեփան Հակոբյանը, ով Մալաթիայի նախկին թաղապետ, Արցախի հերոս Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության համար դատապարվել է 15 տարվա ազատազրկման, առողջական խնդիրներ ունի եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնում հետազոտության է ենթարկվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա նշեց, որ այժմ դատապարտյալը Նուբարաշեվ քրեակատարողական հիմնարկի բուժկետում է: Հարցին, թե վիրահատության անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ, պատասխանեց, որ այս պահին վիճակը նորմալ է, բայց սպասում են ստուգման պատասխաններին, դրանից հետո նոր պարզ կդառնա: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ստեփան Հակոբյանը առողջական խնդիրներ ունի եւ բանտախցից տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գոռ Ղլեչյանը: Նա նշել էր, որ Ս. Հակոբյանը սրտի, ուղեղի հետ կապված խնդիրներ ունի եւ դատապարտյալների հիվանդանոցում բուժում է ստացել: Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նույնպես դատավճիռը բեկանելու Ստեփան Հակոբյանի փաստաբանի պահանջը վարույթ չէր ընդունել:

Նմանատիպ նյութեր