211652_close_icon
views-count2319 դիտում article-date 10:41 01-03-2016

Իրադրությունն առաջնագծում

Փետրվարի 29-ին և լույս մարտի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 900 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ /1 արկ/: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում իրենց կամքը թելադրել առաջնագծում:

Նմանատիպ նյութեր