2955 դիտում
23:15 29-02-2016
Հանրային քննարկում` ՀՀ նոր օրենսգրքի նախագծի շուրջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 1-ին լրանում է վերջին օրը, երբ պետք է շրջանառության մեջ դրվի Ընտրական օրենսգրքի նախագիծը:
Օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի անդամներից Հրայր Թովմասյանը մինչ այս տարբեր առիթներով խոսել է էլեկտրոնային քվեարկության մեխանիզմի մասին:
Այսօր Երևանում տեղի ունեցավ հանրային քննարկում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: Քննարկմանը ներկա էին քաղաքացիական հասարակության անդամներ և պատգամավորներ, բոլորը բացի պետական մարմինների, ինչպես նաև աշխատանքային խմբի անդամներից:
Քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը նշեց, որ նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ինչն անընդունելի է. «Աշխատանքային խումբը պարտավոր էր առաջինը բանակցել սեփական հասարակության և ընդդիմության դեմ:
Ինչո՞ւ են հակառակն անում, նրանք ուզում են իրենց բանակցային դիրքերը, թիկունքն ապահովեն, ստանան ինչ-ոչ «դաբրոներ», որից հետո այլևս չեն համարի, որ շատ բան պետք է զիջեն ընդդիմությանն ու հասարակությանը» Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը զարմացրել է նաև պատգամավոր Հովհաննես Մարգարյանին. «Չգիտես՝ այս գաղտնիությունը ուր է տանում, հիմա
նախագիծ կա, թե չկա, ուղարկել են Վենետիկի հանձնաժողով և այլն:
Մենք կողմնակից ենք, որ լինի բաց քննարկում, որ իմանաս՝ ինչ առաջարկներ անել»,- ասաց պատգամավորը:
Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
Նմանատիպ նյութեր
1128 դիտում
15:36 17-11-2014
Կլոր սեղան-քննարկում ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նախագծի շուրջ
925 դիտում
11:16 29-06-2015
Կլոր սեղան-քննարկում` Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների օրենսգրքի նախագծի շուրջ
Այս բաժնից
26646 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ