Քաղաքացուն դուրս են բերել վերելակից
Փետրվարի 29-ին, ժամը 19.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 8-րդ զանգվածի 2-րդ շրջադարձային թիվ 1 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիներ են արգելափակվել են ներսում (6-7-րդ հարկ). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:
***
Փետրվարի 29-ին, ժամը 13.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 27 շենքի էներգամատակարարումը դադարեցվել է, ինչի հետևանքով քաղաքացիները մնացել են վերելակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:
***
Փետրվարի 29-ին, ժամը 09.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/9 շենքի առաջին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները 1936 թ. ծնված Ռ. Ք.-ին դուրս են բերել վերելակից: