ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը հրամաններ է ստորագրել
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը այսօր՝ փետրվարի 29-ին, հրամաններ է ստորագրել։ Հրամանների համաձայն՝ աշխատանքից հեռացվել է Շիրակի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գեղամ Մաթևոսյանը։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Գևորգ Դումանյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի պետի պաշտոնին։ Էդիկ Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի պաշտոնին, Արմավիրի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Խորեն Սարուխանյանը նշանակվել է նույն մարզի Բաղրամյանի տարածաշրջանի բաժանմունքի պետ։