1010 դիտում
19:37 29-02-2016
Վարույթ է ընդունվել ավագ հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրգործը
Քաղաքացի Նշան Ա.-ն հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես` Նշան Ա.-ն հայտնել է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ներկայացրել է հայցադիմում` ընդդեմ Արթուր Մ.-ի ու Վրեժ Դ.-ի «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու մասին: Քաղաքացիական գործի քննության ընթացքում դատարանի կողմից որպես հայցի ապահովման միջոց որոշում է կայացվել Վրեժ Դ.-ի անվամբ հաշվառված նշված ավտոմեքենայի վրա արգելանք դնելու մասին` արգելելով դրա օտարումն ու շահագործումը:
Այնուհետև ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարողի որոշմամբ` արգելք է դրվել հիշյալ ավտոմեքենայի վրա: Հետագայում, առանց որևէ հիմնավորման ու պատճառաբանության, նույն հարկադիր կատարողի կողմից վերացվել է հիշյալ ավտոմեքենայի վրա կիրառված արգելանքը, որի արդյունքում ավտոմեքենան շահագործվել է այլ անձանց կողմից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1162 դիտում
16:22 18-05-2016
Վարույթ է ընդունվել դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրգործը
Այս բաժնից
646 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
922 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին
1078 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան