Գերմանիայի ԱԳՆ-ն հաստատել է Սիրիայի հրադադարի ռեժիմի պահպանումը
Գերմանիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմը մեծ մասամբ պահպանվում է, հաղորդում է Tass գործակալությունը:
Արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Զավսան Շեբլին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում նշել է, որ հրադադարի ռեժիմը ընդհանուր առմամբ պահպանվում է, չնայած հակամարտող կողմերը մերթընդմերթ մեղադրում են իրար այն խախտելու մեջ: