211652_close_icon

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրալիայի՝ Մարդու իրավունքների հարցով հատուկ բանագնացին

views-count1393 դիտում article-date 17:49 29-02-2016
Փետրվարի 29-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրալիայի՝ Մարդու իրավունքների հարցով հատուկ բանագնաց Ֆիլիպ Ռադոկին: Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Ռադոկը անդրադարձան միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերի։ Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը, կարևորվեց բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը։ Զրուցակիցները բարձր գնահատեցին Ավստրալիայի հայ համայնքի դերակատարությունը երկկողմ համագործակցության ընդլայնման գործում։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։

Նմանատիպ նյութեր