Մոսկվայի մետրոներից մեկում կնոջ են ձերբակալել՝ երեխայի գլխատելու կասկածանքով
Մոսկվայի «Октябрьское Поле» մետրոյի կայարանում ոստիկանները երեխայի սպանության կասկածանքով ձերբակալել են մի կնոջ, իսկ երեխայի գլխատված մարմինը հայտնաբերվել էր քաղաքի հյուսիս-արևմտյան մասում գտնվող բնակարաններից մեկում առաջացած հրդեհից հետո, հայտնել է ՌԴ գլխավոր հետաքնչական վարչության Մոսկվաի հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Յուլյա Իվանովան:
Նրա խոսքով՝ ձերբակալվածը երեխայի դայակն էր: РЕН ТВ հեռուստաալիքն էլ փոխանցել է, որ կինը, ով այդ պահին եղել է հիջաբով, իսկ ձեռքին՝ երեխայի գլուխը, սպառնացել է, որ կպայթեցնի իրեն:
Ոստիկանությունը շրջափակել է մետրոն այն ժամանակ, երբ նա բացականչում էր «Ալլահ Աքբար»:
[img]/ups/images/0026553001456743240674653.jpeg[/img]