1930 դիտում
15:02 29-02-2016
ԼՂՀ նախագահն ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանին, ՀՀ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին եւ պատգամավոր Մնացական Մնացականյանին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Հանդիպմանն արծարծվել են երկու հայկական հանրապետությունների քաղաքական ուժերի միջեւ փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Բակո Սահակյանը կարեւորել է նման հանդիպումները՝ գոհունակությամբ նշելով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի հետ գործնական հանդիպումներն ու քննարկումները կրում են պարբերական բնույթ:
Նմանատիպ նյութեր
2772 դիտում
12:32 19-10-2020
Արցախի նախագահն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը
1511 դիտում
12:37 08-12-2020
Արցախի նախագահն ընդունել է Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցության պատվիրակությանը
1135 դիտում
19:35 19-11-2022
Արցախի նախագահն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական պատվիրակությանը
Այս բաժնից
637 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
916 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին
1069 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան