211652_close_icon
views-count1020 դիտում article-date 12:06 29-02-2016

Բան Կի Մունը և Սերգեյ Լավրովը կհանդիպեն Ժնևում

Մարտի 1-ին Ժնևում կկայանա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի և Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է ТАСС-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի մամլո խոսնակ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունը: Հայտարարության մեջ նշված է, որ Գլխավոր քարտուղարի գրաֆիկը չափազանց լարված է, բայց չնայած դրան նա կհանդիպի Լավրովին: Նախատեսվում է, որ հանդիպման ժամանակ կքննարկվեն Սիրիայի հակամարտությանը առնչվող հարցեր: Լավրովի հետ հանդիպումից հետո Պան Գի Մունը կմեկնի Իսպանիա, այնուհետև Բուրկինա Ֆասո, Մավրիտանիա և Ալժիր:

Նմանատիպ նյութեր