Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Փետրվարի 29-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի թիվ 17 շենքի 21-րդ բնակարանի վատառողջ բնակիչը (82 տարեկան) ընկել է և չի կարողանում բացել դուռը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. նախասրահի հատակին՝ անօգնական վիճակում, հայտնաբերվել է Ա. Փ.-ն (ծնվ. 1933թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
***
Փետրվարի 28-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 87 շենքի 2-րդ մուտքի վերելակում (7 և 8 հարկերի մակարդակում) քաղաքացիներ են մնացել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների և վերելակային ծառայության աշխատակիցների համատեղ ուժերով քաղաքացիները դուրս են բերվել վերելակից:
***
Փետրվարի 28-ին, ժամը 12.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 105 շենքի վերելակում 12 տարեկան երեխա է մնացել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Ա. Մ.-ին (ծնվ. 2004թ.) դուրս են բերել վերելակից:
***