Խոշոր ջրհեղեղ Իտալիայում. կա 5 զոհ
Իտալիայում տեղատարափ անձրևներով պայմանավորված ջրհեղեղի հետևանքով 5 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Tgcom 24 հեռուստաալիքը:
Ինչպես նշում է Stampa թերթը, բացի զոհվածներից կան նաև տուժածներ, ովքեր, մեծ մասամբ, վնասվածքներ են ստացել շուռ եկած ծառերից:
Ըստ օդերևութաբանների` հորդառատ անձրևները դեռ կշարունակվեն երկուշաբթի: