Խոշոր ջրհեղեղ Եգիպտոսում. կա 11 զոհ
Եգիպտոսում հորդառատ անձրևների հետևանքով խոշոր ջրհեղեղ է սկսվել Խուրգադա և Սաֆագա քաղաքներում: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ըստ տեղի ԶԼՄ-ների` կա 11 զոհ:
Բուխեյրա նահանգում հեղեղվել են բնակելի տները: Ջրի մակարդակը բարձրացել է 1 մետրով, հեղեղվել են նաև ավտոճանապարհները, թունելները:
Բնակչության մեծ մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի: