211652_close_icon
views-count1700 դիտում article-date 11:16 18-11-2014

Ջրհեղեղ` Շվեյցարիայում և Իտալիայում. կան զոհեր

Առնվազն 4 մարդ է մահացել Շվեյցարիայի և Իտալիայի սահմանային բնակելի վայրերում տեղի ունեցած սողանքի պատճառով: Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ հարևան Ֆրանսիայում ևս ջրհեղեղից տուժածներ կան: Շվեյցարիայի Տիչինո շրջանում փլատակներից 34 և 38 տարեկան երկու կնոջ դի է հայտնաբերվել: 4 տուժած հոսպիտալացվել է. մեկի վիճակը մնում է ծայրահեղ ծանր: Իտալիայի հյուսիսում և կենտրոնական մասում մի քանի շաբաթ է` անդադար անձրևներ են: Սելավներից և ջրհեղեղից 11 մարդ է զոհվել: Քաղաքներից մեկի թաղամասերը ամբողջությամբ ողողված են : Միլանում փողոցները վերածվել են ջրառատ գետերի: Բնակիչները խուճապի մեջ են: Մեծ վնաս է հասցվել գյուղատնտեսական հողերին, քաղաքային պահեստներին և տրասպորտին: Ի դեպ, Իտալիայի ներկայիս կառավարությունը այն կարծիքին է, որ երկիրը պատրաստ չէր աղետի այսպիսի հարվածի՝ նախկին կառավարության թույլ տված սխալների պատճառով:

Նմանատիպ նյութեր