Հայտնի են դարձել «Օսկար»-ի մրցանակակիրները
Լոս Անջելեսում ընթանում է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը` «Օսկար» մրցանակի հանձնման 88-րդ հանդիսավոր արարողությունը:
Այս պահին հայտնի են արդեն կինոյի ասպարեզում լավագույնների անունները:
«Տարվա լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լեոնարդո Դի Կապրիոն՝ «Փրկվածը» ֆիլմում կատարած գլխավոր դերի համար:
Բացի Դի Կապրիոյից՝ «Լավագույն դերասան» անվանակարգում պայքարում էին նաև դերասաններ Բրայան Քրեսթոնը, Մայքլ Ֆասբենդերը, Մեթ Դեյմոնը և Էդի Ռեդմեյնը:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակի է արժանացել Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն` «Փրկվածը» ֆիլմի համար:
«Տարվա լավագույն դերասանուհի» է ճանաչվել Բրի Լարսոնը՝ «Սենյակը» ֆիլմում կատարած դերի համար:
«Լավագույն պրոդյուսեր» անվանակարգում մրցանակի է արժանացել մեքսիկացի օպերատոր Էմանուել Լյուբեցկին: