«Twitter»-ի օգտատերերի միայն 40%-ն է գրանցվելուց հետո շարունակում մշտապես օգտագործել այն
«Twitter»-ը ստեղծվել է 2006 թվականի մարտին՝ Ջեք Դորսիի կողմից, և գործի է դրվել նույն թվականի հուլիսին։
Այն արագ տարածում է գտել ամբողջ աշխարհում։ 2015 թվականի հուլիս ամսվա դրությամբ՝ «Twitter»-ն ունեցել է ավելի քան 316 միլիոն ակտիվ օգտատերեր, որոնց թիվն աճում է ամեն օր։
Այս սոցկայքը երբեմն անվանում են «համացանցի SMS»։
Ըստ «Alexa Internet»-ի տվյալների՝ «Twitter»-ը համարվում է ամբողջ աշխարհի ամենաշատն այցելվող տասը կայքերից մեկը։
Սակայն պետք է նշել, որ «Twitter»-ի օգտատերերի միայն 40%-ն է գրանցվելուց հետո շարունակում մշտապես օգտագործել այն։