Թուրքիայում ահաբեկչական պայթյունից հետո արգելափակվել են Facebook-ն ու Twitter-ը
Անկարայի դատարանի որոշմամբ Թուրքիայում արգելափակվել են Facebook և Twitter սոցիալական կայքերը: Այդ մասին տեղեկացրել են թուրքական լրատվամիջոցները:
Ոորոշումը կայացվել է երեկ երկոյան մայրաքաղաք Անկարայի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո, ինչին զոհ է գնացել 34 մարդ, ևս 125 հոգի ստացել է վնասվածքներ:
Իշխանությունները դա պարզաբանել են պայթյունի վայրի և դրա հետևանքների լուսանկարները և տեսանյութերը համացանցում տեղադրելու անթույլատրելիությամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել 34 մարդ, վիրավորվել՝ 125 հոգի: