211652_close_icon

Մեքսիկայում տուրիստական ավտոբուսը ընկել է ձորը. կա 12 զոհ

views-count2216 դիտում article-date 15:59 28-02-2016
Մեքսիկայի Դուրանգո նահանգում զբոսաշրջիկներով ավտոբուսը ընկել է 45 մ խորության ձորը: Այս մասին հայտնում է BBC-ն: Ավտոբուսի մեջ, ընդհանուր առմամբ, 40 մարդ է եղել, որոնցից 12-ը մահացել են, իսկ 28-ը մարմնական վնասվածքներ է ստացել: Այս պահին բոլոր տուժածները հոսպիտալացվել են:

Նմանատիպ նյութեր